WhatsApp-ը համակարգիչների համար հավելված է մշակել

13:08 • 11.05.16

WhatsApp ընկերությունը համակարգիչների համար նույնանուն մեսենջեր է ներկայացրել: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում, գրում է Интерфакс-ը:

 

Նոր համակարգչային ծրագիրը հասանելի է Windows 8-ից և Mac OS 10.9-ից ոչ հին օպերացիոն համակարգերի համար:

 

Ծրագիրը հասանելի է ներբեռնման համար ընկերության կայքում: Բեռնումից հետո անհրաժեշտ է բացել ծրագիրը և սքանավորել QR-կոդը հեռախոսում WhatsApp հավելվածի օգնությամբ: Այն բանից հետո, երբ ծրագիրը կսինքրոնացվի բջջայինի հետ, այն կներբեռնի զրույցների ողջ պատմությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլին WhatsApp-ը կոդավորմամբ պաշտպանել է տվյալների բոլոր տիպերը, որոնցով փոխանակվում են ծրագրի վերջին տարբերակի օգտատերերը՝ տեսանյութեր, զանգեր, տեքստ և պատկեր։

 

WhatsApp-ը համակարգիչների համար հավելված է մշակել