Անթալիայում ոստիկանները հանցագործներին ձերբակալելու ընթացքում բյուզանդական ժամանակաշրջանի եկեղեցու մնացորդներ են գտել

15:21 • 12.05.16

Անթալիայի Քորքութելի շրջանում ոստիկանությունն ահազանգ է ստացել գանձ որոնողների ապօրինի գործողությունների մասին:

 

Դեպքի վայր մեկնած ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին, պարզել, որ այդ վայրում բյուզանդական ժամանակաշրջանից մնացած եկեղեցի ու հնավայր կա:


Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, ոստիկանները դեպքի վայրի զննությամբ խճաքարային հատակներ, քարե հավանգ, մեծ դատարկ տուփ են հայտնաբերել:

 

Դեպքի վայր են ժամանել Անթալիայի թանգարանային տնօրինության աշխատակիցները, որոնք էլ ենթադրել են, որ հայտնաբերվածը բյուզանդական ժամանակաշրջանից մնացած եկեղեցու մնացորդներ են։

 

Անթալիայում ոստիկանները հանցագործներին ձերբակալելու ընթացքում բյուզանդական ժամանակաշրջանի եկեղեցու մնացորդներ են գտել