Peugeot-ն և Citroen-ը սկսել են էլեկտրական մեքենաների մշակման աշխատանքները

10:16 • 12.05.16

Ֆրանսիական PSA Peugeot Citroen և չինական Dongfeng Motor ընկերությունները սկսել են նոր պլատֆորմի ստեղծման աշխատանքները, ինչից հետո այն որպես հիմք կծառայի էլեկտրաքարերի գլոբալ արտադրության համար:



Ինչպես նշում է motor.ru-ն, էլեկտրական մեքենաների համար նախատեսված շասսին կստանա e-CMP անվանումը: Այն կիրառելի կլինի B  և C սեգմենտի մեքենաների համար, որոնք 2019թ. կարտադրվեն Peugeot, Citroen, DS և Dongfeng բրենդների անվան ներքո:
 

Այլ կերպ ասած` ֆրանսիացիները կարտադրեն էլեկտրական մեքենաներ, որոնք իրենց չափերով կհամապատասխանեն Peugeot 208, Citroen C3, DS3, Peugeot 308, Citroen C4 և DS4 մոդելներին:

 

Peugeot-ն և Citroen-ը սկսել են էլեկտրական մեքենաների մշակման աշխատանքները