Facebook-ը գործարկում է 360 աստիճանի պանորամային լուսանկարների ցուցադրման գործառույթը
Facebook սոցիալական ցանցն առաջիկա շաբաթներին կհամալրվի 360 աստիճանի լուսանկարներ ցուցադրելու գործառույթով:
Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին դիտարկել գնդաձև տեսախցիկով, ինչպես նաև սմարթֆոնով արված պանորամային պատկերները: 2015-ի սեպտեմբերին Facebook-ն արդեն գործարկել է 360 աստիճանով տեսանյութերի դիտման գործառույթը:
Պանորամային և գնդաձև լուսանկարների դիտարկումը հնարավոր կլինի հետևյալ կերպ. oգտատերը պետք է պատկերի վրա պահի շարժագիծը (կուրսոր) և շարժի պատկերը:
Այս նոր գործառույթի նպատակներից մեկն է` ուշադրություն հրավիրել Oculus վիրտուալ իրականության ակնոցների նկատմամբ:










