Լոս Անջելեսի ոստիկանությունն անցում կկատարի Tesla էլեկտրական մեքենաներին (տեսանյութ)

16:52 • 12.05.16

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը որոշել է անցում կատարել էկոլոգիապես մաքուր Tesla էլեկտրական մեքենաներին, ինչի մասին հայտնել է ոստիկանության ադմինիստրատոր Վարդան Եգիյանը:



Ինչպես նշում է The New York Daily News-ը, Եգիյանը հավելել է, որ բացի Tesla-ից՝ իրենք կօգտագործեն նաև BMW i3 էկո մոդելը: Մինևնույն ժամանակ, ադմինիստրատորը նկատել է, որ  էլեկտրական մարտկոցների հիմքով գործող մեքենաները որոշ տեսանկյունից անհարմար են, քանի որ հոսանքազրկումների ժամանակ դրանք հնարավոր չի լինի վերալիցքավորել:


Աղբյուրը մանրամասնում է, որ էլեկտրական մեքենաներին անցման ծրագիրն իրականացվելու է եկող 3-5 տարվա ընթացքում:


 

Լոս Անջելեսի ոստիկանությունն անցում կկատարի Tesla էլեկտրական մեքենաներին (տեսանյութ)