Այս զարթուցիչը շոկի կենթարկի ու կարթնացնի նույնիսկ ամենաքնկոտներին (լուսանկար, տեսանյութ)

13:49 • 12.05.16

Pavlok ստարտափը ստեղծել է թևնոցի օրինակով կրելի զարթուցիչ, որն ի զորու է անկողնուց հանել նույնիսկ ամենաքնկոտներին:


Ինչպես նշում է Oddity Central-ը, ուշագրավ նորույթը կոչվում է Shock Clock Wake Up Trainer: 

 

Սկզբում այն  տալիս է ձայնային ազդանշաններ, արձակում է թրթիռներ, և եթե այս ամենից հետո  Shock Clock Wake Up Trainer կրողը շարունակում է պառկած մնալ անկողնում, սարքը էլեկտրական շոկի է մատնում մարդուն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ զարթուցիչը համատեղելի է և՛ iOS, և՛ Android օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների հետ: Ուշագրավ նորույթի արժեքը 199 դոլար է։ Այն վաճառքի կհանվի սեպտեմբերից: 

 

Նշենք, որ սարքի արտադրությունը սկսելու համար ընկերությունը դրամահավաք է իրականացրել շուրջ 2 տարի։


pavlock-shock-clock


 

Այս զարթուցիչը շոկի կենթարկի ու կարթնացնի նույնիսկ ամենաքնկոտներին (լուսանկար, տեսանյութ)