Գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենաերիտասարդ մումիան. The Daily Mail (լուսանկարներ)
Գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենաերիտասարդ մումիան, որն իրենից ներկայացնում է զարգացման 18-րդ շաբաթում գտնվող մարդկային պտուղ: Ենթադրվում է, որ վիժման դեպք է տեղի ունեցել, ինչից հետո հին եգիպտացիները որոշել են հատուկ ծիսակարգով հուղարկավորել դեռևս լիարժեք չզարգացած երեխային:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուշագրավ բացահայտումն արել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները` ուսումնասիրելով 1907թ. մի խումբ բրիտանացի հնագետների կողմից հայտնաբերված սարկոֆագը: Ի դեպ, վերջինս ունի ընդամենը 44 սմ երկարություն:
Նորարարական տեխնոլոգիաների միջոցով արված ուսումնասիրությունների արդյունքում գիտնականներն առանց սարկոֆագը վնասելու տեսել են դրա մեջ եղած պտղի մումիան, որն ունի ոսկորներ, ձեռքեր և ոտքեր:















