12-ամյա բանգլադեշցի աղջկա դեմքը խիտ մազածածկույթով է պատվել հազվադեպ հիվանդության պատճառով
12-ամյա բանգլադեշցի աղջնակը հազվադեպ հիվանդությամբ է տառապում, որի հետևանքով դեմքը խիտ մազածածկով է պատվել: Աղջկա ծնողները վիրահատության ֆինանսավորման միջոցներ են փնտրում, որպեսզի իրենց դուստրը նորմալ կյանք վերադառնալու հնարավորություն ունենա:
Ինչպես տեղեկացնում է France24-ը` Բիթհի Ախթարը տառապում է Բյարս-Յուրկևիչի (Byars-Jurkiewicz) համախտանիշով և հիպերտրիխոզի (ավելորդ մազածածկույթ) բարդացած ձևով:
Աղջիկը մազածածկույթով պատված է եղել ծնված օրվանից ի վեր: Ծնողները կարծում էին, որ այն կվերանա տարիքի հետ:
Հիվանդության հետևանքով այտուցված լնդերը ծածկել են ատամնաշարը, իսկ կուրծքն ու կրծքավանդակը կազմում է իր 38 կգ քաշի մոտ կեսը, ինչի հետևանքով աղջիկը դժվարությամբ է կանգնում և չի կարողանում դպրոց հաճախել:
Երեխայի բժշկի խոսքով` ողջ աշխարհում 4-5 մարդ է տառապում ճիշտ նույն հիվանդությամբ:










