Apple-ը 1 մլրդ դոլար է ներդնում տաքսու որոնման չինական հավելվածում

10:02 • 13.05.16

Տաքսու որոնման Didi Chuxing չինական ընկերությունը հայտարարել է, որ 1 մլրդ դոլար է ներգրավել ամերիկյան Apple ընկերությունից, գրում է Fortune-ը:

 

Չինական ընկերությունում պարզաբանել են, որ ներդրումների ընդհանուր գումարը կարող է գերազանցել 2 մլրդ դոլարը:
 

«Didi-ն նորարարական օրինակ է: Մենք շատ տպավորված ենք բիզնեսով, որը նրանք ստեղծել են, ինչպես նաև նրանց հիանալի թիմով և ղեկավարությամբ: Մենք հույս ունենք աջակցել նրանց զարգացման տվյալ փուլում»,- հայտարարել է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը:

 

Apple-ի ներդրումները պետք է բարելավեն չինական ընկերության դիրքերն իր մրցակից Uber-ի հանդեպ Չինաստանում: Սակայն ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ Apple-ը տեղ չի ստանա Didi Chuxing-ի տնօրենների խորհրդում:


 

Apple-ը 1 մլրդ դոլար է ներդնում տաքսու որոնման չինական հավելվածում