Բելգիայի ոստիկանությունը նախազգուշացրել է քաղաքացիներին չօգտագործել Facebook-ի զգացմունքներն արտահայտող նոր նշանները

17:54 • 13.05.16

Բելգիայի ոստիկանությունը նախազգուշացրել է քաղաքացիներին չօգտագործել Facebook-ի նոր «արձագանքները» իրենց գաղտնիությունը պահելու համար, հաղորդում է The Independent-ը:

Փետրվարին կայքը հրապարակմանն արձագանքելու վեց նոր եղանակ է ներկայացրել՝ «Like» կոճակից բացի: Դրանք թույլ են տալիս մարդկանց կիսել իրենց զգացմունքները հրապարակումների վերաբերյալ՝ առանց դրանք հաստատելու տպավորություն թողնելու:

Բելգիայի ոստիկանությունն այժմ հայտնել է, որ կայքն օգտագործում է դրանք մարդկանց մասին տեղեկություններ հավաքելու և որոշելու համար, թե ինչպես է պետք լավագույն ձևով գովազդներ անել նրանց համար:

Ոստիկանությունն այդ պատճառով նախազգուշացրել է մարդկանց, որ նրանք պետք է խուսափեն այդ կոճակներն օգտագործել, եթե ցանկանում են պահել իրենց գաղտնիությունը:

Բելգիայի ոստիկանությունը նախազգուշացրել է քաղաքացիներին չօգտագործել Facebook-ի զգացմունքներն արտահայտող նոր նշանները