Google-ի արհեստական ինտելեկտը տարօրինակ տեքստ է հորինել սիրային վեպեր ընթերցելուց հետո
Google Brain արհեստական ինտելեկտը մարդկային լեզուն հասկանալու համար 11 000 գիրք է «ընթերցել», որոնց մեծ մասը սիրավեպեր և գեղարվեստական ֆանտաստիկ ժանրի վեպեր են եղել:
Գրքերն ընթերցելուց հետո Google Brain նեյրոցանցը սեփական ստեղծագործությունն է հնարել, որը հրապարակվել է Quartz պորտալում:
Տեխնիկական ինժեներները հանձնարարել են Google Brain-ին տեքստ հնարել, որը ամբողջական միտք կունենա: Փորձարկման շրջանակներում ներյոնային ցանցը պետք է 13 նախադասություն գրեր, որոնք կապահովեին իմաստավոր անցումը «Ես լավ եմ» արտահայտությունից «Դու պետք է հիմա խոսես ինձ հետ» արտահայտությունը:
Google Brain-ի հորինած տարօրինակ տեքստի տարբերակներից մեկը մոտավորապես ասում է. «Ես լավ եմ: Դու ճիշտ ես: Ամեն ինչ կարգին է: Դու ճիշտ ես: Խոսիր ինձ հետ հիմա: Խնդրում եմ հիմա խոսիր ինձ հետ: Ես կխոսեմ հիմա քեզ հետ: Դու պետք է խոսես հիմա ինձ հետ»:










