Lotus-ն իր 50-ամյա գործունեությունը նշում է նոր սպորտային մոդելի թողարկմամբ (լուսանկարներ)

01:57 • 13.05.16

Շքեղ սպորտային մեքենաներ արտադրող բրիտանական Lotus ընկերությունը հայտարարել է նոր հատուկ մոդելի թողարկման մասին, որով մտադիր է նշել իր երկարամյա 50-ամյա գործունեությունն Անգլիայում:


Ինչպես հաղորդում է Tech insider–ը,  Lotus-ի նորագույն մոդելը կստանա Hethel Edition Evora 400 անվանումը: Այն կկառուցվի Evora 400 մոդելի հիման վրա, որն արդեն իսկ ինքնին յուրահատուկ մեքենա է:


Hethel Edition Evora 400  մոդելը նվիրվում է Անգլիայի Հեթել գյուղում ընկերության հիմնադիր Քոլին Չեփմենի հիմնադրած  գործարանի 50-ամյա հոբելյանին:


Hethel Evora 400-ը 100 կմ/ժամ արագությունը կզարգացնի 4.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 300 կմ/ժամ: Մեքենան ներկայանում է էքսկլյուզիվ գույներով` Essex Blue կապույտ, Motorsport Black սև և Racing Green կանաչ:


Անգլիայում Hethel Edition-ը կարժենա մոտ 109 000 դոլար:

 

 

Lotus-ն իր 50-ամյա գործունեությունը նշում է նոր սպորտային մոդելի թողարկմամբ (լուսանկարներ)