ՆԱՍԱ-ն ցուցադրել է` ինչպես է հրաբխային ժայթքումից հետո մոխիրը տարածվում Երկրի մթնոլորտում (տեսանյութ)

15:29 • 13.05.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, անիմացիոն տեսանյութի միջոցով ցույց է տվել, թե ինչպես է հրաբխային ժայթքումից հետո մոխիրը տարածվում Երկրի մթնոլորտում։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, տեսանյութի ստեղծման համար մասնագետներն օգտագործել են արբանյակներից ստացված տվյալները:

 

Ստույգ իմանալով հրաբխի ժայթքման վայրը, ժամանակը, տևողությունն ու դինամիկան, ինչպես նաև բնական երևույթի վայրում քամու ուղղությունը` գիտնականները կարող են կանխատեսել, թե Երկրի մթնոլորտում որ ուղղությամբ են տարածվելու հրաբխային մասնիկներն ու ինչ ազդեցություն են ունենալու շրջակա միջավայրի վրա:

ՆԱՍԱ-ն ցուցադրել է` ինչպես է հրաբխային ժայթքումից հետո մոխիրը տարածվում Երկրի մթնոլորտում (տեսանյութ)