Hyundai-ն ստեղծել է մարդուն գերբնական ուժ հաղորդող ռոբոտային «կոստյում» (լուսանկարներ)

16:02 • 13.05.16

Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերության մասնագետները ստեղծել են  ռոբոտային արտակմախք, որը կարելի է կրել ինչպես, օրինակ, «Երկաթե մարդու» «հագուստը»:

 

Ինչպես նշում է theverge.com-ը, H-LEX անվանումը ստացած նորույթի հեղինակների համաձայն՝ ռոբոտային արտակմախքն իր կրողին հաղորդում է հավելյալ ուժեր` թույլ տալով բարձրացնել հարյուրավոր կգ քաշ ունեցող առարկաներ:
 

Մասնագետների կարծիքով՝ նման արտակմախքները կիրառելի կարող են լինել գործարաններում կամ բանակում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Hyndai-ն ռոբոտային արտակմախքների վրա աշխատող միակ ընկերությունը չէ: Panasonic, BMW, Audi ընկերությունները ևս զբաղվում են դրա ստեղծմամբ:

 

 

Screen shot 2016 05 13 at 9.02.22 am.0
Screen shot 2016 05 13 at 9.02.22 am.0
Screen shot 2016 05 13 at 9.02.22 am.0
Screen shot 2016 05 13 at 9.02.22 am.0
Screen shot 2016 05 13 at 9.02.22 am.0
Screen shot 2016 05 13 at 9.02.22 am.0
 

Hyundai-ն ստեղծել է մարդուն գերբնական ուժ հաղորդող ռոբոտային «կոստյում» (լուսանկարներ)