Samsung Galaxy Note 6-ը կներկայացվի օգոստոսին

17:36 • 14.05.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է պլանշետի ու սմարթֆոնի համադրությամբ ստեղծված Galaxy Note 6-ը ներկայացնել ընթացիկ տարվա օգոստոսի կեսերին:


Ինչպես հայտնում է The Independent-ը, այս տեղեկությունը տարածել է տենխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետ  Էվան Բլասը` մանրամասնելով, որ սարքի շնորհանդեսը նշանակաված է օգստոսի 15-ին:


Բրիտանական պարբերականը նկատում է, որ թեև Samsung-ը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, այնուհանդերձ` Բլասը շատ վստահելի աղբյուր է, որին կարելի է հավատալ:


Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն լինելու է ջրակայուն և ունենալու է 5.8 դյույմանոց էկրան:


 

Samsung Galaxy Note 6-ը կներկայացվի օգոստոսին