Ֆլորիդայում 14 500 տարվա հնության քարե դանակներ և այլ իրեր են հայտնաբերել հնագույն ավազանից
Գիտնականները ԱՄՆ Ֆլորիդա նահանգի խորը ստորջրյա ավազանում քարե դանակ և այլ իրեր են հայտնաբերել, ինչը մատնանշում է, որ այդ տարածաշրջանում մարդիկ են բնակվել դեռևս 14500 տարի առաջ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը` հայտնագործությունը թույլ է տալիս փորձագետներին պնդել, որ հնագույն ավազանը ԱՄՆ հարավարևելյան տարածաշրջանում մարդկանց հնագույն ներկայության մասին փաստող ամենից լավ պահպանված տարածքն է:
Տարածքը պեղումների է ենթարկվել 2012-2014 թվականներին նաև: Այնտեղ հայտնաբերված քարե դանակի ու թիթեղների մասին Science Advances ամսագիրը հաղորդել է ուրբաթ: Ջրափոսը կամ ավազանը 90 մետր լայնություն ունի: Հնագույն ժամանակներում ավազանի հատակին մակերեսային լճակ է եղել:
Ներկայում այն 9 մետր խորությամբ լի է ջրով: Ջրասուզորդները սաղավարտներին ամրացված լույսի շնորհիվ կարողացել են հայտնաբերել քարե գտածոները:













