Ford-ի գնորդները թեժ պայքար են սկսել GT սուպերքարի համար (լուսանկարներ)

15:40 • 14.05.16

Ամերիկյան արտադրության Ford GT սուպերքարի պոտենցիալ գնորդներն սկսել են ընկերությանը հարյուրավոր տեսանյութեր ու դիմումներ ուղարկել` խնդրելով գերշքեղ կուպեն վաճառել հենց իրենց:


Ինչպես նշում է motor.ru-ն, Ford-ը մոտ 7.000 դիմում է ստացել GT-ն գնելու համար, սակայն մոտակա 2 տարում ընկերությունը մտադիր է վաճառել այս մեքենայից ընդամենը 500 օրինակ:


Ավտոարտադրողի ներկայացուցիչները պատմել են, որ իրենք աշխարհի տարբեր անկյուններից  ստացել են հարյուրավոր դիմում-տեսանյութեր, որոնցում ամենատարբեր տարիքի ու ազգային պատկանելության մարդիկ խնդրում են հնարավորություն տալ գնելու  GT-ն։


3.5 լ աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ  երկտուրբո շարժիչով համալրված մեքենայի գինը 400.000 դոլար է: Աղբյուրը մանրամասնում է, որ պոտենցիալ գնորդները պետք է պարտավորվեն մեքենան ձեռք բերելուց հետո օգտագործել այն ըստ նշանակության, այլ ոչ թե պահեն ավտոտնակում կամ թանգարանում:
 


Потомок победителя . Фото 1
Потомок победителя . Фото 2
Потомок победителя . Фото 3
Потомок победителя . Фото 4
Потомок победителя . Фото 5

Ford-ի գնորդները թեժ պայքար են սկսել GT սուպերքարի համար (լուսանկարներ)