Google-ը ժամում 20 դոլար կվճարի` ինքնակառավարվող մեքենաների փորձարկման համար

16:23 • 14.05.16

Ամերիրկյան Google տեխնոլոգիական ընկերությունը տարածել է հայտարարություն, ըստ որի,  Արիզոնա նահանգում բրենդի ինքնակառավարվող մեքենաների փորձարկումներին մասնկացելու համար փնտրվում են վարորդներ, որոնց Google խոստանում է 20-ական դոլար վճարել `փորձարկման յուրաքանչյուր ժամի համար:


Ինչպես նշում է motor.ru-ն, վարորդները մեքենաները պետք է փորձարկեն 1-2 տարի` օրական 6-8 ժամ: Հայտնի է, որ նրանք շաբաթվա ընթացքում աշխատելու են 5 օր:


Վարորդների աշխատանքը հետևյալն է՝ նրանք պարտավոր են չափազանց մեծ ուշադրությամբ հետևեն ինքնակառավարման համակարգի աշխատանքին ու ամենաօրյա գրավոր և բանավոր հաշվետվություններ ներկայացնել:



 

Google-ը ժամում 20 դոլար կվճարի` ինքնակառավարվող մեքենաների փորձարկման համար