Համացանցում հայտնվել են նոր Audi A8-ի առաջին լուսանկարները

16:58 • 14.05.16

Motor1 ամսագիրը հրապարակել է Audi մեքենաշինական ընկերության նոր A8 մոդելի առաջին «լրտեսական» լուսանկարները, որոնք արվել են Ավստրիայում ճանապարհային փորձարկումների ժամանակ:


Ինչպես նշում է motor.ru-ն, փորձարկման ժամանակ մեքենան պատված է եղել կամուֆլյաժային կպչուն ժապավենով, որպեսզի երկար սպասված նորույթի արտաքին դիզայնը ժամանակից շուտ չգաղտնազերծվի:


Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն, ըստ ամենայնի, համալրված կլինի Bentley Bentayga-ի 600 ձիաուժ հզորությամբ W12 շարժիչով ու ինքնակառավարման համակարգով:


Աղբյուրը մանրամասնում է, որ Audi A8-ը լինելու է ինքնակառավարման համակարգ ունեցող աշխարհում առաջին սերիական արտադրության մեքենան: Դրա պաշտոնական շնորհանդեսը կայանալու է 2017թ. մարտին` Ժնևի միջազգային ավտոսրահում:






Համացանցում հայտնվել են նոր Audi A8-ի առաջին լուսանկարները