Գիտնականները «քայլող» ձուկ են հայտնաբերել Պուերտո Ռիկոյի ափերին (տեսանյութ)

20:05 • 14.05.16

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի տեսախցիկը, ուսումնասիրություններ կատարելով Պուերտո Ռիկոյի ափերին, ֆիքսել է վարդագույն ձկանը ջրի հատակին քայլելիս:

 

Ինչպես երևում է  Tech Insider-ի հրապարակած տեսանյութում` ձուկն օգտագործում է  թաթերի նմանվող լողակները ծովի հատակին քայլելու համար: Այս տեսակի ձուկը, որին հաճախ «ձկնորս ձուկ» են կոչում,  որսին դեպի իրեն գրավելիս սովորաբար երկարացնում է գլխի հատվածում առկա փոքրիկ ելուստը:


Արտասովոր տեսանյութը ստացվել է Պուերտո Ռիկոյի Մոնա առափնյա կիրճում ուսումնասիրություններ կատարելիս:

 

Տեսանյութը՝այստեղ: