Երկաթի պակասը լրացնող սննդամթերքներ

00:01 • 15.05.16

Երկաթի պակասն օրգանիզմում ևս հիվանդություն է և եթե չբուժվի, կարող է հանգեցնել լուրջ առողջական բարդությունների, ինչպես օրինակ` սակավարյունության:

 

Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը երկաթի ցածր պարունակությամբ սննդի օգտագործումն է: Սակավարյունությունը կամ անեմիան արտահայտվում է քրոնիկ թուլությամբ, քնկոտությամբ, մազաթափությամբ, գունատությամբ, հաճախացած սրտխփոցով, գլխացավերով, կոտրվող եղունգներով:


Ինչպես ներկայացնում է Healthy Food Team-ը` սակավարյունության բուժման լավագույն տարբերակը օրգանիզմում երկաթի մակարդակի բարձրացումն է: Դեղամիջոցներ ընդունելուց բացի անհրաժեշտ է կանոնավորել սննդակարգը: Աղբյուրը ներկայացնում է երկաթի պարունակության ավելացմանը նպաստող սննդամթերքների ցանկը:


Սպանախ: Այն  հարուստ է նաև A և E վիտամիններով, կալցիումով, բուսական մանրաթելով և սպիտակուցներով:


Ոսպ: Այն ևս հարուստ է երկաթով, մանրաթելով, որը ստիպում է հագեցած մնալ  երկար ժամանակ:


Դդմի սերմեր: Դրանք ապահովում են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սնուցիչները: Երկաթից բացի դրանք հարուստ են մագնեզիումով» մանգանով, ֆոսֆորով և ցինկով:


Կարմիր միս:  Այն հարուստ է երկաթով, B վիտամինով: Փորձագետները խորհուրս են տալիս երկաթի պարունակության բարձրացման համար շաբաթական երեք անգամ կարմիր միս օգտագործել, սակայն  չարաշահել դրա օգտագործումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է վատ ազդել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա և դառնալ որոշ տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ:


Սև շոկոլադ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով ու հանքանյութերով:


Քունջութ: Առողջ սննդի մաս կազմող այս համեմունքը երկաթի իրական աղբյուր է: Այն նաև հարուստ է վիտամին E-ով, ֆոսֆորով, կալցիումով, ցինկով և օգնում  է կանխել օստեպորոզի առաջացումը:

 

Երկաթի պակասը լրացնող սննդամթերքներ