Դու հրաշալի էիր. Ջասթին Թիմբերլեյքը` Իվետա Մուկուչյանին (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի ժամանակ ունեցած իր ելույթից հետո հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հետնաբեմով քայլելիս հանդիպել է Իվետա Մուկուչյանին և սեղմել նրա ձեռքը՝ ասելով «Դու հրաշալի էիր»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Իվետա Մուկուչյանը՝ տեղադրելով այդ պահի կարճ տեսանյութը:
Հիշեցնենք, որ երգի մրցույթի եզրափակիչում ելույթ է ունեցել նաև հանրահայտ ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Նա հանդես է եկել Սթոքհոլմի «Էրիքսոն-Գլոբ» համերգասրահում՝ մինչև մասնակից երկրները կքվեարկեին մրցույթի հաղթողին պարզելու համար: Թիմբերլեյքը կատարել է իր նոր “Can’t Stop the Feeling” երգը:
Նշենք, որ Եվրատեսիլի քվեարկության արդյունքներով՝ Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան։ Ուկրաինային հաջորդում են Ավստրալիան ու Ռուսաստանը:










