Իտալացիները BMW i8-ը վերածել են արվեստի գործի (լուսանկարներ)

22:53 • 16.05.16

BMW ընկերության իտալական ստորաբաժանումը սովորական BMW i8 մոդելը վերածել է ֆուտուրիստական մեքենայի` ներկայացնելով Futurism Edition հատուկ տարբերակը: 

Ինչպես հայտնում է Tech insider-ը`  BMW Italia  ընկերությունը, տոնելով գերմանական կոնցեռնի գործունեության 50-ամյակը Իտալիայում, համագործակցելով միլանյան Garage Italia Customs ստորաբաժանման հետ, ստեղծել է i8-ի նորաոճ տարբերակը, որն ավելի շուտ արվեստի գործ է հիշեցնում:

Մեքենայի վրա պատկերված արվեստը կոչվում է Lampada ad Arco կամ «Փողոցային լույս» և իտալացի նկարիչ Ջակոմո Բալլայի գործերից է, որի բնօրինակը ցուցադրվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում:


Իտալացիները BMW i8-ը վերածել են արվեստի գործի (լուսանկարներ)