Ալբերտ Էյնշտեյն. փիլիսոփա-գիտնականի լավագույն մտքերը
20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը` Ալբերտ Էյնշտեյնը հիմնարար հետազոտություններ է կատարել և տեսություններ է մշակել տիեզերքի գործառույթների վերաբերյալ, ինչպես օրինակ` Հարաբերականության տեսությունը ու կանխատեսել ձգողական ալիքների գոյությունը, որի մասին 100 տարի անց միայն հստակ տվյալներ ստացվեցին:
Էյնշեյնի հանճարեղությունը դրսևորվում է նաև փիլիսոփա-գիտնականի խոր մտքերում, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար: Այս մասին գրում է Tech insider-ը` ներկայացնելով ֆիզիկոսի «գիտական» ասույթները:
1. Երբ տղամարդը նստած է լինում գեղեցիկ կնոջ կողքին, մեկ ժամը մեկ րոպե է թվում, իսկ եթե նստած լինի տաք գազօջախի վրա, մեկ րոպեն մեկ ժամից ավել կթվա։ Ահա թե որն է հարաբերականության տեսությունը:
2. Երջանիկ մարդը չափազանց բավարարված է ներկայով ապագայի մասին մտածելու համար:
3. Շատ ուսուցիչներ հարցադրումներ անելիս փորձում են պարզել, թե ինչ չգիտեն աշակերտները, մինչդեռ հարցադրումների իրական արվեստը պարզելն է, թե ինչ գիտի կամ ինչ կարող է իմանալ աշակերտը:
4. Գովաբանության «կոռուպցիոն» էությունը բացառելու լավագույն տարբերակը աշխատել շարունակելն է:
5. Չգիտակցված հարգանքը հեղինակության նկատմամբ ճշմարտության մեծագույն թշնամին է:
6. Ողջախոհությունը ուրիշ ոչինչ է, քան նախապաշարմունքների շարան, որ ձևավորվում են մտքում մինչև 18 տարեկանը:
7. Ավելի հեշտ է փոխել պլուտոնիումի բնածին հատկությունները, քան փոխել մարդու չարակամ էությունը:
8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը շրջապատում է աշխարհը:










