Համացանց արտահոսած նոր լուսանկարում պատկերվում է iPhone 7-ի` մինչ օրս անհայտ գործառույթը

19:06 • 16.05.16

iPhone 7 սմարթֆոնի ենթադրյալ նոր լուսանկար է տարածվել Weibo չինական պորտալում, որը նկատել են Apple-ի արտադրանքների նորություններին հետևող աղբյուրները:

Համացանցում հայտնված լուսանկարը  պատկերում  է iPhone 7-ի` 4.7 դյույմ էկրանով փոքր տարբերակը, որն, ըստ հաղորդվող լուրերի,  երկակի  տեսախցիկ պիտի  ունենանար, ինչպես նաև smart  միակցիչ ստորին հատվածում: Ինչպես ընդգծում է  Tech insider-ը` հրապարակված լուսանկարի սարքավորումը այդ հատկություններից ոչ մեկն էլ չունի:

Արտահոսած լուսանկարում պատկերված սարքավորումը ունի որոշակի հատկություններ, որոնք համապատասխանում են նախկինում հաղորված  տվյալներին, օրինակ` ալեհավաքի վերաձևավորված գծերը, որոնք պարուրված են սմարթֆոնի վերին և ստորին եզրերի շուրջ:

Բացի այդ, աղբյուրը նկատում է, որ սմարթֆոնի ետնամասում նոր անցք է հայտնվել, որը գտնվում է բարձրախոսի անցքի ներքևում` տեսախցիկի և լուսարձակի միջև: Արդեն իսկ առկա հաղորդումներում որևէ բան չի ասվել տվյալ անցքի գործառույթի մասին:  
 

Համացանց արտահոսած նոր լուսանկարում պատկերվում է iPhone 7-ի` մինչ օրս անհայտ գործառույթը