BMW 7-Series սեդանը զինվել է աշխարհի ամենահզոր 6 մխոցային դիզելային շարժիչով
BMW ընկերությունը ներկայացրել է 7-Series սեդանի նորացված 750d xDrive և 750Ld xDrive տարբերակները, որոնք համալրվել են 3 լիտր ծավալային, 6 մխոցային դիզելային քառատուրբին շարժիչներով (երկուսը` բարձր, երկուսը` ցածր ճնշման համար):
Բավարացիները պնդում են, որ դա աշխարհում ամենահզոր 6 մխոցային շարժիչն է, որն աշխատում է «ծանր վառելիքով»։ Motor.ru-ի հաղորդմամբ` Common Rail համակարգով աշխատող շարժիչը 400 ձիաուժ հզորություն է զարգացնում:
BMW 750d xDrive սեդանը կարող է 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 4.6 վայրկյանում, որը 0.3 վայրկյանով նախորդ մոդելից ավելի արագ է: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:
Սեդանի վառելիքի ծախսը նոր շարժիչով կազմել է 5.7-5.9 լիտր 100 կմ վազքի համար, որը 11 տոկոսով ավելի խնայող է, քան նախորդ մոդելինը:
BMW 750d xDrive և 750Ld xDrive մոդելների վաճառքը Եվրոպայում կմեկնարկի հուլիսին, իսկ գները դեռևս չեն նշվում:











