Google-ը նոր մեսենջեր է ներկայացրել (լուսանկարներ)
Google կորպորացիան ներկայացրել է իր նոր մեսենջերը՝ Spaces-ը: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Նոր ծրագիրը շեշտը դնում է թեմատիկ խմբային նամակագրությունների վրա, որոնք ստացել են «սենյակներ» (Spaces) անվանումը: Ծրագրում ներդրված են Google որոնողական համակարգը, YouTube տեսահոսթինգը և Chrome դիտարկիչը, ինչը թույլ է տալիս փնտրել անհրաժեշտ հղումները՝ չփակելով մեսենջերի պատուհանը:
«Սենյակը» կարելի է ստեղծել մեկ քլիքի միջոցով, իսկ դրան միանալու հրավերներ ուղարկել այլ մեսենջերներով, էլեկտրոնային փոստով և հղումով:
Spaces-ը հասանելի է Android-ով և iOS-ով գործող սարքերի համար, ինչպես նաև բջջային վեբ-տարբերակով և համակարգիչների համար նախատեսված ծրագրով:
Նոր ծրագրի հնարավորություններն առաջարկվում է ստուգել Google I/O համաժողովի ընթացքում, որը մեկնարկելու է մայիսի 18-ին:













