Կիևում սեփական արտադրության էլեկտրական մեքենա են ներկայացրել տաքսի ծառայության համար (լուսանկարներ)
Կիևում ցուցադրել են հայրենական արտադրության Synchronous կոնցեպտային էլեկտրամեքենան:
Ինչպես գրում է Gogetnews-ը` էլեկտրական մեքենան ստեղծվել է քաղաքային երթևեկության համար:
Այն հարմար է կարճ տարածություններով հարմարավետ ուղևորությունների և տաքսու ծառայության համար: Մեքենայի սրահում կարող են հարմարավետ երթևեկել 6 ուղևորներ:
Այն ստեղծողների խոսքով՝ մեքենան մեկ լիցքավորմամբ կարող է 130-160 կմ տարածություն անցնել: 100 կմ/ժամ արագությունը մեքենա զարգացնում է ընդամենը 3 վայրկյանում:
Սրահում նստատեղերը տեղադրված են դեմ դիմաց, ինչպես ձիակառքերում: Նախատիպը համարված է ուկրաինական արտադրության էլեկտրաշարժիչով: Եթե հեղինակները պատվիրատու գտնեն, մեքենան սերիական արտադրության կհանձնեն։

















