Moto G4 և Moto G4 Plus. Motorola-ն 2 մոդելով համալրել է բյուջետային սմարթֆոնների շարքը

22:13 • 17.05.16

Motorola  ընկերությունը երկու նոր բյուջետային սմարթֆոն է ներկայացրել` Moto G4 և Moto G4 Plus: 

Ինչպես հաղորդում  է The Next Web կայքը` երկու սմարթֆոններն էլ ներկայանում են 5.5 դյույմ անկյունագծային էկրանով` 1080 պիքսել կետայնությամբ,  ութամիջուկ Snapdragon 617 պրոցեսորով` 1.5 ԳՀց հաճախականությամբ:

Սմարթֆոնները համալրված են Adreno 405 գրաֆիկական քարտով և արագ լիցքավորվող մարտկոցով: Հեռախոսները երկու սիմ-քարտի օգտագործման հնարավորություն են ընձեռում: Սմարթֆոններն աշխատելու են Android   6.0  օպերացիոն համակարգով:

Moto G4 մոդելը համալրված է 13 մեգապիքսել հիմնական տեսախցիկով, իսկ Moto G4 Plus-ը` 16 մեգապիքսել տեսախցիկով և մատնահետքի սենսորով:  

Moto G4 Plus մոդելի արժեքը` 3 Գբ օպերատիվ և 32 Գբ կուտակային հիշողությամբ, կարժենա 217 դոլար:
 

 

Moto G4 և Moto G4 Plus. Motorola-ն 2 մոդելով համալրել է բյուջետային սմարթֆոնների շարքը