Ավստրիացիները կզբաղվեն BMW-ի և Toyota-ի համատեղ սպորտային մեքենաների արտադրությամբ
Մեքենաշինության ոլորտի 2 հայտնի ներկայացուցիչների` գերմանական BMW-ի ու ճապոնական Toyota-ի համագործակցության արդյունքում ստեղծվել է 2 սպորտքար, որոնց հավաքմամբ ու արտադրությամբ կզբաղվի ավստրիական Magna ընկերությունը:
Ինչպես նշում է motor.ru-ն, թեև նորույթների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություն չկա, այնուհանդերձ` ենթադրվում է, որ դրանք BMW Z4 և Toyota Supra մոդելների հիմքով ստեղծված մեքենաներ են:
Հայտնի է, որ ավստրիացիներն առաջինը կզբաղվեն BMW-ի, հետո նոր` Toyota-ի արտադրությամբ: Նշվում է նաև, որ 2 սուպերքարի արտադրությունը սկսվելու է 2018թ.:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2 մոդելն էլ կունենան նույն պլատֆորմն ու տեխնոլոգիաները, սակայն իրարից կտարբերվեն դիզայնով ու շարժիչի տեխնիկական բնութագրով:










