Twitter-ը պատրաստվում է վերացնել հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումները
Twitter միկրոբլոգների ծառայությունը կարող է առաջիկա շաբաթների ընթացքում վերացնել հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումները, գրում է Bloomberg-ը:
Բացի այդ, Twitter-ը ցանկանում է դադարել միկրոբլոգների հաղորդագրությունների տեքստերում ներառել լուսանկարներ և ինտերնետային հղումներ:
Այժմ հաղորդագրություններում օգտատերերի տեղադրած հղումների երկարությունը չի կարող գերազանցել 23 նիշը: Նաև առանձին նիշ են համարվում թվիթներին ամրացված լուսանկարները:
140 նիշի սահմանափակումը գործում է 2006 թվականի մարտին ծառայության հիմնումից ի վեր:
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին հուսով է, որ նման նորարարությունները լրացուցիչ լսարան կգրավեն:










