Chevrolet-ն 3 տարում 3 նոր սուպերքար կներկայացնի` այդ թվում նաև էլեկտրական (լուսանկարներ)

11:21 • 18.05.16

Ամերիկյան Chevrolet մեքենաշինական բրենդը նոր սերնդի Corvette սուպերքարը ներկայացնելու է 2018թ. հունվարին Դետրոյթում կայանալիք ավտոշոուի ժամանակ:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, սուպերքարը համալրված կլինի 450-500 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Մեքենայի գինը կլինի 80.000 դոլար:

 

Աղբյուրը հավելում է, որ 2019թ. կներկայացվի այս սուպերքարի ավելի հզոր շարժիչով տարբերակը, որի գինը կսկսվի 100.000 դոլարից: Իսկ 2020թ. Chevrolet-ն կներկայացնի մեքենայի հիբրիդային մոդելը` E-Ray սուպերքարը, որը համալրված կլինի էլեկտրական շարժիչով:

 

Նշվում է նաև, որ ներկայիս սերնդի Chevrolet Corvette-ի արտադրությունը կտևի մինչ 2018թ.:




Крайние меры . Фото 1
Крайние меры . Фото 2
Крайние меры . Фото 3
Крайние меры . Фото 4
Крайние меры . Фото 5
Крайние меры . Фото 6

Chevrolet-ն 3 տարում 3 նոր սուպերքար կներկայացնի` այդ թվում նաև էլեկտրական (լուսանկարներ)