Nokia-ն վերսկսում է սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը

21:21 • 18.05.16

Nokia-ն վերականգնում է սմարթֆոնների և պլանշետների արտադրության բիզնեսը ևս մեկ՝ HMD Global ֆիննական ընկերության հետ համատեղ:

 

Ինչպես հայտնում է РБК-ն, մեջբերելով Nokia-ի մամուլի հաղորդագրությունը, ընկերության վերադարձը բջջային սարքավորումների արտադրությանը հնարավոր է դարձել HMD Global-ի և թայվանական FIH Mobile Ltd. ընկերությունների հետ ամերիկյան Microsoft կորպորացիայի կնքած  գործարքի շնորհիվ: Microsoft-ը 2013-ին 5.4 մլրդ եվրոյով ձեռք էր բերել Nokia-ի բջջային ստորաբաժանումը:


Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Microsoft, HMD Global և FIH Mobile ընկերությունները 350 մլն դոլարով ձեռք են բերում «սկզբնական մակարդակի հեռախոսների» արտադրության գծով բիզնեսի մի մասը: Խոսքն առանց համացանցին միանալու և հավելվածներ տեղադրելու գործառույթների հեռախոսների մասին է:

 

Nokia ընկերությունից ընդգծում են, որ HMD Global-ը Nokia սմարթֆոնների և պլանշետների արտադրության գլոբալ արտոնագիր կստանա 10 տարով:


 

Nokia-ն վերսկսում է սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը