Ականջի մեջ դրվող փոքրիկ սարքը «փրկում» է օտարերկրացիների հետ շփման ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Երևի մեզանից շատերն են հայտնվել անհարմար իրավիճակում, երբ կյանքի բերումով ստիպված են եղել շփվել օտարերկրացիների հետ` չիմանալով նրանց լեզուն:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, նման իրավիճակների համար ստեղծվել է ուշագրավ սարք, որը տեղադրվում է ականջի մեջ ու իրական ժամանակի պայմաններում թարգմանում օտարերկրացու ասածը։
Ուշագրավ նորույթը, որը ստացել է The Pilot անվանումը և որը վաճառքում կհայտնվի սեպտեմբերին, «հասկանում» է մի շարք օտար լեզուներ (անգլերեն, իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն) ու կարողանում է թարգմանել անծանոթ լեզվով հնչող բառերը:
Սարքը կվաճառվի 129 դոլարով ու թույլ կտա առանց որևէ դժվարության իրական ժամանակի պայմաններում ազատ շփվել օտար լեզվով խոսացողի հետ:















