Մեծ արգելախութի պահպանման համար անհրաժեշտ է 10 մլրդ դոլար

11:45 • 19.05.16

Ավստրալացի գիտնականների իրականացրած վերջին հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ժամանակակից աշխարհի բնական հրաշքներից մեկի` Մեծ արգելախութի հետագա գոյության պահպանման համար անհրաժեշտ է 10 մլրդ դոլար:



Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետներն Ավստրալիայի կառավարությանն առաջարկում են տվյալ գումարը հատկացնել 10 տարվա ընթացքում` ամեն տարի 1 մլրդ դոլար:
 

Տվյալ գումարն ուղղվելու է ջրի աղտոտվածության մակարդակը նվազեցնելուն, ինչը թույլ կտա արգելախութին ավելի լավ դիմակայել կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով առաջացած բացասական հետևանքներին:



«Սա վերջին հնարավորությունն է Մեծ արգելախութը փրկելու համար: Կամ դուք պետք է գումար տրամադրեք, կամ էլ մոռանաք արգելախութի մասին: Իրավիճակն այդքան վատ է»,-նշել է Ջեյմս Կուկի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բրոդին:



Աղբյուրը մանրամասնում է, որ գլոբալ տաքացման հետևանքով Մեծ արգելախութի 93 տոկոսը գունազրկվել է, ինչը մարդկության պատմության ընթացքում Մեծ արգելախութի գունազրկման վատագույն դեպքն է:

 

Մեծ արգելախութի պահպանման համար անհրաժեշտ է 10 մլրդ դոլար