Ամերիկացին սպորտքար է ստեղծել կանեփից (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի ձեռնարկատեր Բրյուս Դիտցենը ստեղծել է սպորտային մեքենա, որի թափքն ամբողջությամբ պատրաստված է կանեփի մանրաթելերի հիմքով ստեղծված նյութից:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի ամրությունն ապացուցելու նպատակով Դիտցենը նկարահանել է մի տեսանյութ, որում ինքը բռունցքներով ամուր հարվածում է թափքին:
Հայտնի է, որ Мazda MX-5-ի հիմքով ստեղծված մեքենան ստացել է Renew Canna անվանումը:
Դրա ստեղծման համար անհրաժեշտ կանեփի մանրաթելերը Դիտցենը պատվիրել է Չինաստանից:
Վաթսունմեկամյա տղամարդը պատմել է, որ նպատակ է հետապնդում 2025թ. դրությամբ սկսել Renew Canna մեքենայի լիաժեք արտադրությունը: Ամերիկացին վստահ է, որ ապագայում կանեփի մանրաթելերի հիմքով ստեղծված մեքենաները շուկայից դուրս կմղեն էլեկտրական փոխադրամիջոցներին:












