eBay առցանց աճուրդը բացվել է վիրտուալ իրականության տիրույթում (տեսանյութ)

22:41 • 19.05.16

eBay առաջատար առցանց աճուրդը, համագործակցելով ավստրալական Myer մանրածախ առևտրով զբաղվող ընկերության հետ, ներկայացրել է իր ծառայության նոր տարբերակը վիրտուալ իրականության տիրույթում: Այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը` մեջբերելով ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը:

 

Վիրտուալ իրականության աշխարհում գնումներ կատարելու համար անհրաժեշտ կլինեն համապատասխան ակնոց և սմարթֆոն, որում տեղադրված կլինի  eBay Virtual Reality Department Store հավելվածը:


Գնորդներին յուրօրինակ փորձառություն և ապրանքների անհատականացված ընտրություն են խոստանում:  Առանձնահատկություններից մեկը Sight Search տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս հայացքն օգտագործել կատալոգով անցնելու և ապրանքներ գնելու համար:


Օգտատերերին առաջարկվում է օգտվել Google-ի նախաձեռնությամբ ստեղծված Cardboards վիրտուալ իրականության ակնոցից:

 

eBay առցանց աճուրդը բացվել է վիրտուալ իրականության տիրույթում (տեսանյութ)