Մարսի վրա հնագույն մեգացունամիի հետքեր են հայտնաբերվել

21:58 • 19.05.16

Հնագույն ժամանակներում երկու երկնաքար է ընկել մարսիական օվկիանոսը, ինչը հանգեցրել է մեգացունամիի առաջացման:  Lenta.ru-ի հաղորդմամբ` այս եզրահանգմանն են եկել ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի երկրաֆիզիկոսների թիմերը:

 

Նրանց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:  Մոլորակի հյուսիսում գտնվող Արաբական հողի և հոսքի ալիքների (շարունակական ջրհեղեղներից և էրոզիայից առաջացած երկար և լայն հարթավայրեր) երկրաձևաբանական և ջերմային պատկերների հիման վրա գիտնականները ցույց են տվել, որ մոտ 3.4 մլրդ տարի առաջ Կարմիր մոլորակի մակերեսին երկու երկնաքար է ընկել:


Անկման հետևանքով 2 հարվածային խառնարան է գոյացել` 30 կմ խորությամբ: Դրանց հետքերն այսօր էլ տեսանելի են Մարսի վրա: Գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աղետալի դեպքերի հետևանքով  մոլորակի վրա ցունամիի երկու ալիք է առաջացել` մոտ 100 մետր բարձրությամբ:


Առաջին ցունամին հանգեցրել է հեղուկ ջրի հսկայական զանգվածի տարածմանը դեպի ցամաք` հոսքի  ալիքներ ձևավորելով, որոնցով էլ ջուրը` հողի որոշ տարրերով, որոշ ժամանակ անց հետ է հոսել դեպի օվկիանոս: Երկնային մարմնի անկումը հսկայական ալիք է բարձրացրել, որի արդյունքում ևս մեկ առափնյա ալիք  է կազմավորվել` արդյունքում վերածվելով հսկա ցունամիի:
 

Մարսի վրա հնագույն մեգացունամիի հետքեր են հայտնաբերվել