Apple-ը մտադիր է հավելվածների մշակման ու զարգացման կենտրոն բացել Հնդկաստանում

08:39 • 20.05.16

Ամերիկյան Apple ընկերությունը Հնդկաստանում սեփական հավելվածների մշակման ու զարգացման կենտրոն կբացի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ընկերությունում նշել են, որ ստորաբաժանումը, որը կբացվի Հայդարաբադ քաղաքում, թույլ կտա ստեղծել մոտ 4.000 աշխատատեղ:

 

Կենտրոնի բացման ստույգ ամսաթիվը չի նշվում:


«Apple-ը կենտրոնացած է աշխարհում լավագույն արտադրանքի և ծառայությունների ստեղծման վրա, այդ պատճառով էլ մենք չափազանց ոգևորված ենք Հայդարաբադում նոր կենտրոնի բացման հնարավորությամբ, որը կենտրոնացած կլինի Apple Maps քարտեզային հավելվածի զարգացման վրա»,- նշել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը, ով այժմ գտնվում է Հնդկաստանում:
 

Աղբյուրները նշում են, որ Քուկը մտադիր է հանդիպել հնդկական բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև որոշ կառավարական պաշտոնյաների հետ: Չի բացառվում հանդիպումը երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

 

Apple-ը մտադիր է հավելվածների մշակման ու զարգացման կենտրոն բացել Հնդկաստանում