Hubble-ը լուսանկարել է Մարս մոլորակը ռեկորդային մոտ տարածությունից
Աշխարհի ամենահզոր տիեզերական աստղադիտակներից մեկը` Hubble Space Telescope (HST), լուսանկարել է Մարս մոլորակը` գտնվելով ռեկորդային մոտ հեռավորության վրա:
Ինչպես նշում է bbc.com-ը՝ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությանը հղումով, լուսանկարն արվել է մայիսի 12-ին, երբ Մարսը Երկրից գտնվել է 80 մլն կմ հեռավորության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ կադրի լուծաչափն այնպիսին է, որ ամեն մի պիքսելն իր մեջ ներառում է 50 կմ:
Լուսանկարում երևում են Մարսի բևեռային գլխարկները, դրա մակերևույթից վեր գոյացած ամպերը, ինչպես նաև բազմաթիվ հրաբխային խառնարաններ:
Հայտնի է, որ մոտ օրերս Մարսը կհայտնվի Երկրից նվազագույն հեռավորության վրա. 2 մոլորակների միջև ընկած տարածությունը կկազմի 75 մլն կմ:










