TVR-ը ցույց է տվել նոր սպորտքարի ներքին կառուցվածքը (լուսանկարներ)
Բրիտանական TVR մեքենաշինական ընկերությունը, որը վերջերս հայտարարել էր բրենդի վերածննդի ու այդ կապակցությամբ նոր սպորտային մեքենա ստեղծելու մասին, ցույց է տվել, թե ինչպիսին է լինելու նորույթի ներքին կառուցվածքը:
Ինչպես նշում է motor.ru-ն, նոր սպորտքարի ստեղծման հարցում կիրառվել է iStream տեխնոլոգիան: Բացի այդ, այն համալրված է լինելու Ford-ի արտադրության շարժիչով: Մեքենայի տեխնիկական բնութագրի մասին որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում:
Նշվում է, որ մեքենայի շնորհանդեսը կկայանա 2017թ.: Նախնական պատվերների միջոցով արդեն վաճառվել է 250 մեքենա:













