Google-ի Chromebook-ն առաջին անգամ գերազանցել է Apple Mac նոթբուքերի վաճառքը ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում Google-ի ոչ թանկարժեք Chromebook կոչվող նոթբուքերի վաճառքն առաջին անգամ գերազանցել է Apple ընկերության Mac նոթբուքերի վաճառքին:
Ինչպես գրում է The Verge-ը` մեջբերելով IDC վերլուծական ընկերության տվյալները, 2016-ի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ամերիկյան շուկայում 1.76 մլն Mac համակարգիչ է վաճառվել, մինչդեռ Dell, HP Inc. և Lenovo արտադրող ընկերությունները միասին շուրջ 2 մլն Chromebook են վաճառել:
Վերլուծաբաններն այս ցուցանիշը բացատրում են դպրոցներում Chromebook-երի մեծ տարածվածությամբ: Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ից դուրս իրականացվող վաճառքի մասին տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ վերջերս Forbes-ը հրապարակել է ամենաարժեքավոր ապրանքանիշերի ամենամյա ցուցակը, որը գլխավորել էր Apple.-ը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Google և Microsoft ընկերությունները` համապատասխանաբար:










