Հրապարակվել է Իտալիայի ամենահզոր հիպերքարի առաջին լուսանկարը

02:08 • 21.05.16

Իտալական Mazzanti Automobili  ընկերությունը թիզերով ցուցադրել է իր նոր մոդելի առաջին լուսանկարը, որն, ըստ ընկերության խոստումների, լինելու է «ամենաէքստրեմալ և հզոր ճանապարհային հիպերքարը, որը երբևէ արտադրվել է Իտալիայում»:

 

Motor.ru-ի հաղորդմամբ` ներկա պահին մեքենան հայտնի է միայն EV-R ինդեքսի ներքո: Նորույթը կառուցվել է ընկերության միակ մոդելի` Evantra կուպեի հիման վրա:


Էքստրեմալ սուպերքարը կզինվի 7.2 լիտր ծավալային, 8 մխոցային երկտուրբո շարժիչով: Սպասվում է, որ այս չափանիշներով մեքենան 100 կմ/ժամ արագությունը կզարգացնի 2.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 400 կմ/ժամ:


EV-R սուպերքարի առանձնահատկություններից մեկը  առաջադեմ աերոդինամիկ համակարգն է:

 

Մեքենան կհամալրվի Ala Soffiata համակարգով, որը թույլ կտա  շարժիչից եկող տաք օդի հոսքը ուղղել հետևի հակաթևի կողմն ու մեծացնել հզորությունը: Ըստ ավտոարտադրողի` այս համակարգն արդյունավետ է աշխատում ինչպես ցածր, այնպես էլ բարձր արագությունների պարագայում:


EV-R-ի միջազգային պրեմիերան կկայանա հունիսի 8-ին Թուրինի ավտոսրահում:


 

Հրապարակվել է Իտալիայի ամենահզոր հիպերքարի առաջին լուսանկարը