Չինաստանը պատրաստվում է փուչիկով մարդ ուղարկել տիեզերք
Պեկինը կսկսի փորձարկումները առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, հաղորդում է Zee News-ը: Կոստյումը մշակվել է JHY Space Technology (Space Vision) ընկերության կողմից: Ընկերությունը պլանավորում է այս ոլորտում զբաղեցնել առաջատար դիրքեր, ինչի մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ցզյան Ֆանը: Նա նաև նշել է, որ թռիչքը տիեզերական զբոսաշրջիկի համար կարժենա 77 հազար դոլար:
Մարդը կբարձրանա ստրատոսֆերա, որից հետո կիջնի ներքև հատուկ կոմբինիզոնով: Ընկերությունում հաղորդել են, որ առաջին փորձարկումներին կմասնակցի այն գործարարը, ում պատկանում է այդ գաղափարը: http://www.rosbalt.ru/style/2016/05/21/1516427.html










