Google-ը ներկայացրել է հավաքովի-քանդովի սմարթֆոն

14:36 • 22.05.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Project Ara նախագծի շրջանակում ստեղծված  առաջին մոդուլյառ սմարթֆոնը, որը կարելի է հեշտության հավաքել ու քանդել՝ ըստ ցանկության ավելացնելով կամ հեռացնելով որոշ մասեր:

Հայտնի է, որ Android օպերացիոն համակարգի հիմքով գործող նորույթը վաճառքում կհայտնի արդեն եկող տարում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ara անվանումը ստացած սմարթֆոնը հանարավորություն է տալիս իր օգտատիրոջն առանց ավելորդ դժվարության մաս առ մաս քանդել հեռախոսն ու փոխարինել դրա տեսախցիկը, բարձրախոսները և մյուս դետալները:

 

Google-ը ներկայացրել է հավաքովի-քանդովի սմարթֆոն