Ամերիկացիները նոր ատամի խոզանակ են ստեղծել, որը տեսանկարահանում է բերանի խոռոչը (լուսանկարներ)

22:49 • 22.05.16

Ամերիկյան Սիեթլ քաղաքում գործող տեխնոլոգիական մի ընկերություն հայտարարել է վիդեո հնարավորությամբ նորագույն ատամի խոզանակի թողարկման մասին, գրում է upi.com-ը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Prophix» անվանումը կրող ատամի խոզանակը ունի տեսանկարահանելու հնարավորություն, որն օգտագործում է Wi-Fi և Bluetooth տեխնոլոգիաները բերանի միջից դեպի սմարթֆոն վիդեոներ ուղարկելու համար: 

Ժամանակակից խոզանակի ստեղծող` բժիշկ-ստամաոտոլոգ Քրեյգ Կոհլերը խոսքով՝ այն հնարավորություն է տալիս սմարթֆոնի համար նախատեսված հավելվածի միջոցով տեսա և լուսանկարահանել ատամնաշարի այն հատվածը, որից գանգատվում եք՝ հետագա ուսումնասիրությունների համար:
 

 

Ամերիկացիները նոր ատամի խոզանակ են ստեղծել, որը տեսանկարահանում է բերանի խոռոչը (լուսանկարներ)