2002 Hommage. BMW-ն ներկայացրել է նոր կոնցեպտ (լուսանկարներ)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտ, որը ստացել է 2002 Hommage անվանումը: Հայտնի է, որ նորույթը նվիրված է BMW-ի` տուրբո շարժիչով առաջին սերիական մեքենային` 2002 Turbo-ին:
Ինչպես նշում է motor.ru-ն, կոնցեպտն արտաքնապես նման է 43 տարի առաջ ներկայացված կուպեին, իսկ ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 370 ձիաուժ հզորությամբ շարժիչով ու շատ նման է M2 մոդելին: Այն 100կմ/ժ արագություն է զարգացնում 4.3 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 270 կմ/ժ է:
Նշվում է, որ BMW 2002 Hommage-ի պրեմիերան կայացել է իտալական Վիլլա դ’Էստեի Էլեգանտության մրցույթի ժամանակ:















