Ինչպես ստիպել տղամարդուն սիրել քեզ. եվրոպացիները թարգմանել են հին եգիպտական «թուղթուգրերը»
Մի խումբ եվրոպացի գիտնականներ թարգմանել են մոտ 100 տարի առաջ Եգիպտոսում հայտնաբերված հնագույն տեքստերը, որոնք ունեն 1.700 տարվա պատմություն ու իրենցից «թուղթուգրեր» են ներկայացնում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հնագույն տեքստերում առաջարկվում են գերման մի շարք «բաղադրատոմսեր», որոնց միջոցով կարելի է գրավել հակառակ սեռի սիրտը, բարելավել սեռական կյանքն ու իշխանություն ստանալ: Հետաքրքրական է, որ տեքստերում առավել շատ հանդիպում են տեղեկություններ առ այն, թե ինչպես կարելի է ստիպել տղամարդուն սիրել քեզ:
Աղբյուրը մանրամասնում է, որ դրանք գրված են եղել հին հունարենով, որը 3-րդ դարում օգտագործվել է Եգիպտոսում: Նշվում է նաև, որ հնագույն ձեռագրերը շուտով ցուցադրության են հանվելու Լոնդոնում:










