ԱՄՆ-ի համալսարաններից մեկում առաջին անգամ աթեիզմի ամբիոն է բացվել

22:30 • 23.05.16

ԱՄՆ-ում Մայամիի համալսարանը աշխարհում առաջին անգամ կբացի աթեիզմի ուսումնասիրման ամբիոն, գրում է The New York Times-ը:

 

Մանրամասնվում է, որ աթեիստական հետազոտությունների ամբիոնը հիմնվել է 83-ամյա գործարար Լուի Ապպիջանիի միջոցներով, որն ուսումնական հաստատությանը նվիրաբերել է 2.2 մլն դոլար: 

 

«Ես ուղղակի ցանկանում եմ, որ աթեիստների նկատմամբ խտրականություն չլինի: Ես համարում եմ, որ սա քայլ է աթեիզմի օրենսդրական ճանաչման ուղղությամբ»,- հայտարարել է գործարարը:

 

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում առաջին անգամ աթեիզմի ամբիոն է բացվել