Peugeot-ն ներկայացրել է նոր 3008 քրոսովերը (լուսանկարներ)
Ֆրանսիական Peugeot մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 2-րդ սերնդի 3008 մոդելը, որը ստեղծվել է միջին չափի քրոսովերի օրինակով:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը ստեղծված է EMP2 պլատֆորմի հիմքով, որն օգտագործվել էր նաև Peugeot 308, Citroen C4 Picasso և Peugeot 408 մոդելների ստեղծման ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան վաճառքում կհայտնվի մի քանի տարբերակով. դրանք կունենան 1.2 լ աշխատանքային ծավալով, 130 ձիաուժ հզորությամբ և համապատասխանաբար` 1.6լ աշխատանքային ծավալով, 165 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներ: Կներկայացվեն նաև դիզելային շարժիչով համալրված մոդելներ:
Ինչ վերաբերում է մեքենայի ներքին սրահին, ապա այն համալրված կլինի 8 դյույմանոց սենսորային էկրանով, եռաչափ նավիգացիայով, MirrorLink և Apple CarPlay մուլտիմեդիական համակարգերով, սմարթֆոնի անլար լիցքավորման հնարավորությամբ, ինչպես նաև դիմային հատվածում բախումների կանխման, ճանապարհային նշանների ճանաչման, ավտոկայանման գործառույթներով:
Մեքենան վաճառքում կհայտնվի հոկտեմբերին:















